Amazon-ը բացել է իր առաջին օֆլայն խանութը (տեսանյութ)

Amazon օնլայն խանութը, որը սկսեց գրքերի օնլայն վաճառք դեռ 1995 թվականին, քսան տարի անց բացում է իր առաջին խանութը, որտեղ վաճառվում են գրքեր։ Amazon Books կոչվող խանութը գտնվում է Սիեթլում՝ University Village առևտրի կենտրոնում։ Վաճառքի է ներկայացված 6 հազար անուն գիրք։

Amazon Books-ի ղեկավար Ջենիֆեր Քասթի խոսքով՝ խանութում ներկայացված են այն գրքերը, որոնք բարձր գնահատական են ստացել Amazon.com-ի օգտագործողների կողմից։

Amazon Books-ում գրքերն արժեն այնքան, ինչքան կայքում։ Խանութում ցուցադրված են նաև Kindle ընթերցիչները, Fire պլանշետները, Fire TV հեռուստասարքն ու Echo խելացի բարձրախոսը։

Աղբյուրը՝ Amazon.com