Google-ի թևավոր ռոբոտները կգործարկվեն 2017թ․ (տեսանյութ)

Google-ի Project Wing նախագիծը, որի շրջանակում կօգտագործվեն թևավոր ռոբոտ-առաքիչներ, կգործարկվի 2017թ․։

Project Wing-ի համար կառուցված թռչող սարքերը այդքան էլ նման չեն թռչող դրոնների, այլ ավելի հիշեցնում են ինքնաթիռ։ Այս ռոբոտները կարողանում են թռչել ուղղահայաց, այնուհետև առաջ շարժվել հորիզոնական ուղղությամբ։ Այս սարքերն արդեն փորձարկվել են Ավստրալիայում։

Նշենք, որ սեփական ռոբոտ-առաքիչներ ունեն նաև Amazon ու Wal-Mart ընկերությունները։ Թե ինչպես է աշխատում ռոբոտը, դիտեք տեսանյութում։

Աղբյուրը՝ BBC