LG-ն պատրաստում է երեխաների համար նախատեսված խելացի ժամացույց

LG-ն պատրաստում է երեխաների համար նախատեսված խելացի ժամացույց

LG ընկերությունը ամանորի տոներին կներկայացնի նոր կրելի սարք, որը նախատեսված կլինի երեխաների համար, ընդ որում՝ ծնողները կկարողանան հավելվածի միջոցով հետևել երեխայի գտնվելու վայրին։

Մեկ տարի առաջ LG-ն ներկայացրեց Kizon կոչվող կրելի սարք, որը թույլ էր տալիս սմարթֆոնով հետևել երեխային՝ օգտագործելով GPS-մոդուլը։ Kizon-ը հնարավորություն էր տալիս նաև զանգելու միայն մեկ բաժանորդի։ Այժմ սպասվում է, որ կորեական ընկերությունը կներկայացնի երկու մոդել՝ GizmoPal 2 և GizmoGadget։

PhoneArena-ն գրում է, որ սարքի տվյալների մասին մանրամասները կհրապարակվեն նոյեմբերի 12-ին։