ԱՄՆ-ի փողոցներում շրջում են արդեն 50 google-մեքենաներ (տեսանյութ)

ԱՄՆ-ի փողոցներում շրջում են արդեն 50 google-մեքենաներ (տեսանյութ)

Google ընկերության՝ փողոցներում շրջող ինքնակառավարվող ավտոմեքենաների թիվը հասել է 48-ի։ Այժմ մեքենաները փորձարկվում են Կալիֆորնիայի Մաունթին Վյու ու Տեխաս նահանգի Օստին քաղաքներում։

Մեքենաների թվում 23 Lexus RX450h-ներ են և ևս 25 նախատիպեր։ 2009-ից ի վեր այս մեքենաներն անցել են մոտ 2 միլիոն կիլոմետր՝ առանց վարորդի մասնակցության։

Այս ամսվա ընթացքում Google-ը փորձարկում է մեքենաների «վարքագիծը», երբ տարածքում կան երեխաներ․ այս պարագայում ինքնագնացներն ավելի ուշադիր են՝ հաշվի առնելով փոքրիկների անկանխատեսելի վարքը։

2009-ից ի վեր այս մեքենաների հետ կապված գրանցվել է 11 պատահար՝ առանց զոհերի։


Աղբյուրը՝ Google-ի հաշվետվությունը (PDF)