YouTube-ն այժմ ապահովում է VR-տեսանյութեր ու Cardboard-ով դրանք դիտելու հնարավորություն

YouTube-ն այժմ ապահովում է VR-տեսանյութեր ու Cardboard-ով դրանք դիտելու հնարավորություն

YouTube կայքը այսուհետ թույլ կտա դիտել այնպիսի տեսահոլովակներ, որոնք նախատեսված են վիրտուալ իրականության սարքերի համար։ Երկրորդ կարևոր նորությունն այն է, որ YouTube-ի հոլովակները կարելի է դիտել Cardboard սարքով։ Անհրաժեշտ է միայն դիտելիս ընտրել ռեժիմը ու սմարթֆոնը տեղադրել Cardboard-ի մեջ։

Կայքում արդեն տեղադրվել են մի քանի VR-տեսանյութեր, որոնցից մեկն է «Քաղցած խաղեր» ֆիլմի մեկ հատված։

Հիշեցնենք, որ Digitec Expo տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կայացավ Երևանում հոկտեմբերի 2-4-ը, ARLOOPA ընկերությունը «Անտարես» հրատարակչության հետ համատեղ ներկայացրեց ARLOOPA cardboard վիրտուալ իրականության ակնոցներ, որոնք պատրաստվել են Հայաստանում։ Ցուցահանդեսի այցելուները հնարավորության կունենան իրենց սմարթֆոնը տեղադրել ակնոցի մեջ ու խաղալ VR-խաղեր։

Թեգեր: cardboard, Google, Youtube