Նոր հայկական մոբայլ խաղ Dronify

Վեբ և մոբայլ հավելվածների ծրագրավորմամբ զբաղվող Ալտակոդ ընկերությունը ներկայացրել իր նոր մոբայլ խաղը՝ Dronify-ը: Այն ստրատեգիական ժանրի ինտերակտիվ խաղ է, որի առաքելությունն է փրկել մոլորակները թշնամիներից դրոնների օգնությամբ՝ բռնելով և ոչնչացնելով դրանք:

Խաղացողը պետք է մշակի ռազմավարություն և կարգավորի ու դասավորի դրոնները՝ ընտրելով մասնագիտություն, հատուկ հմտություններ և այլ հետաքրքիր գործիքներ, այնպես, որ դառնա ավելի հզոր և փորձառու՝ աստիճանաբար ուժեղացող թշնամուն դիմակայելու համար:

Dronify-ը լիովին նոր խոսք է մոբայլ խաղերի ոլորտում: Այն չի կրկնօրինակում կամ նմանակում որևէ այլ խաղի: Մոբայլ խաղը այժմ հասանելի է միայն Android հարթակի համար: Շուտով կթողարկվի նաև iOS տարբերակը:

Խաղը հնարավոր է ներբեռնել այստեղ:​