Pebble Time Round խելացի ժամացույցները վաճառքի կհանվեն նոյեմբերի 8-ին (տեսանյութ)

Pebble ընկերությունը հայտարարել է Time Round խելացի ժամացույցների վաճառքի մեկնարկի մասին։ Նոյեմբերի 8-ից մոդելն արդեն հասանելի կլինի ԱՄՆ-ի Best Buy ու Target խանութներում, ինչպես նաև Amazon.com, BestBuy.com, Target.com և Pebble.com առցանց խանութներում։ Սարքի գինն է $249։

Pebble Time Round-ն ունի 28 գրամ քաշ, իսկ հաստությունը 7,5 մմ է, ըստ արտադրողի՝ մոդելն ամենաբարակ խելացի ժամացույցն է շուկայում։ Սարքը հասանելի է սև ու մոխրագույն տարբերակներով։

Ժամացույցի էկրանը կլոր է ու 64 գույն է ապահովում։ Մարտկոցի լիցքը բավարարում է երկու օր։ Ժամացույցը համատեղելի է Android ու iOS օպերացիոն համակարգի հետ։

Աղբյուրը՝ Pebble