Սմարթֆոն ու էլեկտրոնային սիգարետ՝ մեկ սարքում

Vaporcade ընկերությունը, որը մշակում է էլեկտրոնային սիգարետներ՝ ծխելը թարգել ցանկացողների համար, որոշել է մեկ սարքում միավորել սմարթֆոնն ու էլ․ սիգարետը։

Նորույթի մասին առայժմ քիչ մանրամասներ են հայտնի։ Սարքը կկոչվի Jupiter, կապահովի 4G կապ ու կարժենա 499 դոլար։ Ընդ որում՝ նշվում է, որ սարքը դեռ չի ստացել ԱՄՆ-ի կապի դաշնային հանձնաժողովի սերտիֆիկատ։

94

Պատահական չէ, որ ընկերությունը որոշել է մեկտեղել էլեկտրոնային սիգարետն ու սմարթֆոնը․ երկուսն էլ այսօր մեծ կախվածություն են առաջացնում օգտագործողների մոտ։ Ըստ Verge-ի՝ սարքի այլ մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։

Աղբյուրը՝ The Verge