Menu.am-ը ստացել է 720,000 դոլարի չափով ներդրում

Մենյու Գրուփ ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում գործող menu.am և menu.ge ռեստորանային սննդի պատվիրման առաջատար համակարգերի սեփականատերը, իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել մոտ ԱՄՆ 720,000 դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը:

Գործարքի մանրամասները կներկայացնենք վաղը՝ նոյեմբերի 10-ին։

Menu.am-ը իր գործունեությունը սկսել է 2012թ-ից և այժմ միավորումէ ավելի քան 300 ռեստորան Երևանում, իսկ menu.ge-ն՝ ավելի քան 150 ռեստորան Թբիլիսիում՝ հանդիսանալով Հայաստանի և Վրաստանի սննդի պատվիրման ամենամեծ օնլայն հարթակները:

ittrend.am-ի հարցազրույցը Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի հետ կարդացեք այստեղ։