Xiaomi-ի 15 դոլարանոց թևնոցը հետևում է սրտի աշխատանքին

Xiaomi-ի 15 դոլարանոց թևնոցը հետևում է սրտի աշխատանքին

Այս տարի Xiaomi-ն դարձել է կրելի սարքերի շուկայում առաջատարներից մեկը՝ շնորհիվ շատ մատչելի Mi Band ֆիտնես-թրեքերի։ Այժմ ընկերությունը կատարելագործել է այս մոդելը։ Այսպես, 15 դոլարի դիմաց գնորդին առաջարկվի նոր Mi Band Pulse թևնոցը, որը կարողանում է հաշվել օգտագործողի քայլերը, տեղեկացնել հեռախոսին ուղարկվող ծանուցումների մասին ու չափել սրտի աշխատանքը։

Սարքը ջրից պաշտպանված է IP67 ստանդարտով։ Մարտկոցի էներգիան բավարարում է մոտ 30 օր, սակայն սրտի աշխատանքի սենսորը հաճախ օգտագործելու դեպքում այն ավելի արագ կսպառվի։

Նորույթը շուկա դուրս կգա նոյեմբերի 11-ին։

Աղբյուրը՝ Ubergizmo