Ֆեյսբուքում հնարավոր է պարզել՝ անծանոթ հեռախոսահամարն ում է պատկանում

Յուրաքանչյուր օգտագործող կարող է փորձել իմանալ՝ թե ով է իրեն զանգում անծանոթ համարից՝ մուտքագրելով հեռախոսահամարը Facebook սոցցանցի որոնման էջում։ Այս հնարավորությունը նոր չէ, սակայն շատ օգտագործողներ տեղյակ չեն դրա մասին։

Սոցցանցն առաջարկում է լրացնել օգտագործողի հեռախոսահամարը՝ որպես մուտք գործելու ու տվյալները վերականգնելու լրացուցիչ տարբերակ։ Ու թեև կարգավորումներից կարելի է նշել, որ այն չցուցադրվի պրոֆիլում, հեռախոսահամարով որոնումը «մատնացույց» է անում օգտագործողի անունը։

Նշենք, որ հեռախոսահամարի տիրոջ որոնումն աշխատում է միայն այն դեպքում, եթե տվյալ հեռախոսահամարը կցված է օգտագործողի պրոֆիլին։ Իսկ հեռախոսահամարը ջնջելու համար պետք է մուտք գործել կարգավորումներ, սակայն այդ դեպքում այլևս հնարավոր չի լինի վերականգնել սոցցանցի մուտքը հեռախոսին ուղարկվող կոդով։

7e15f0279ced08