PlayPhrase.me կայքը կկատարելագործի ձեր անգլերենը սերիալների միջոցով

PlayPhrase.me կայքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ անգլերեն խոսողների բանավոր խոսքը։ Կայքն աշխատում է հետևյալ կերպ․ այն ցուցադրում է տարբեր հատվածների սիրելի ֆիլմերից ու սերիալներից, որտեղ հնչող խոսքը ցուցադրվում է նաև ենթագրերի տեսքով։ Արդյունքում ավելի հեշտ է դառնում հասկանալ բանավոր ասվածը, ինչպես նաև հիշել դրա գրությունը։ Իսկ այն, որ ուսուցումը կատարվում է ծանոթ ֆիլմերի միջոցով, ավելի հետաքրքիր է դարձնում գործընթացը։

Կայքի կենտրոնում նվագարկիչն է, որը հեշտ է կառավարել։ Enter-ով կամ մկնիկի ձախ կոճակի սեղմումով տեսանյութի նվագարկումը կդադարի կամ կշարունակի, իսկ «Վերև» ու «Ներքև» սլաքների միջոցով հնարավոր կլինի անցում կատարել հաջորդ կամ նախորդ տեքստին։

Կայքն այնպես է կառուցված, որ աստիճանաբար տեսանյութերը բարդանան։ Բազայում կան 315 ֆիլմերից վերցրած 250 հազար հոլովակներ։