Այլընտրանքային հարմարավետ դիտարկիչ՝ Android-հեռախոսների համար (տեսանյութ)

Flynx-ը Android-ի համար նախատեսված դիտարկիչ է, որը բացում է հղումները «փուչիկների» մեջ, ինչպես Facebook Messenger-ը։ Սովորաբար այլ հավելվածներում, օրինակ՝ Facebook-ում, հղումներ սեղմել սոցցանցը փակվում է ու բացվում Chrome կամ որևէ այլ դիտարկիչը։ Իսկ Flynx-ը թույլ է տալիս տեսնել բոլոր սեղմնված հղումները փուչիկների տեսքով, այնուհետև ցանկացած պահի դրանք դիտել՝ չփակելով ընթացիկ ծրագիրը։

Հավելվածն առանձնանում է նաև նրանով, որ ունի հատուկ կարդալու ռեժիմ՝ Reading more, որի ժամանակ չեն ցուցադրվում կայէջի գովազդները, ցուցադրվում են միայն տեքստն ու նկարները։ Հավելվածն ունի նաև սինքրոնիզացման ֆունկցիա, ինչը թույլ կտա մի քանի սարքեր «իրար կցել»։

Թե ինչպես է աշխատում դիտարկիչը, դիտեք տեսանյութում։