Պաշտոնապես ներկայացվել է Snapdragon 820 պրոցեսորը

Qualcomm ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր Snapdragon 820 պրոցեսորը, որը կտեղադրվի 2016-ին թողարկվելիք բոլոր առաջատար մոդելներում։

Նոր մոդելն ունի LTE Cat.12, որը թույլ է տալիս տվյալները բեռնել տվյալները մինչև 600 ՄԲիտ/վրկ արագությամբ։ Վերբեռնումը կատարվում է առավելագույնը 150 ՄԲիտ/վրկ արագությամբ։ Պրոցեսորն ապահովում է 802.11ad, ինչպես նաև 802.11ac 2×2 MU-MIMO։

Պրոցեսորն ունի 64-բիտային միջուկներ, որոնք աշխատում են 2,2 ԳՀց հաճախականությամբ։ Ըստ Qualcomm-ի՝ նոր չիպը երկու անգամ վելի արագ է Snapdragon 810-ից։ Որպես գրաֆիկական չիպ օգտագործովում է Adreno 530-ը, որը 40%-ով ավելի արդյունավետ է, քան Adreno 430-ը։

Պրոցեսորը կարող է աշխատել մինչև 28 ՄՊ թույլատրելիությամբ տեսախցիկի և մինչև 4K-էկրանների հետ։