Google-ի նոր գործիքը ցույց է տալիս՝ քո որ անձնական տվյալներն են ցուցադրվում ցանցում

Google-ը մշակել է նոր գործիք, որը կոչվում է «Իմ մասին» (About me) ու թույլ է տալիս տեսնել, թե օգտագործողի որ անձնական տվյալներն են հասանելի ինտերնետում։ Ցանկության դեպքում կարելի է տեղում ջնջել անցանկալի ինֆորմացիան։

Անուն-ազգանունը, ծննդյան ամսաթիվը հնարավոր չէ փոխել, սակայն կարելի է փոխել հայրանունը, բնակության վայրը և այլ տվյալներ։ Փոխված ինֆորմացիան անմիջապես կթարմացվի Google-ի բոլոր ծրագրերում։

Աղբյուրը՝ Google