Microsoft-ի ինժեներները մշակել են նոր Emotion API ինտերֆեյս, որը կարողանում է ճանաչել լուսանկարում պատկերված դեմքերի էմոցիաները։ Գործիքը կարողանում է դեմքի նույն արտահայտության մեջ գտնել մի քանի էմոցիաներ։
Ինտերֆեյսը ճանաչում է բարկությունը, արհամարհանքը, ուրախությունը, հանգստությունը, տխրությունը և այլն։ Նորույթը փորձարկելու համար կարող եք այցելել այստեղ։ Վերբեռնվող լուսանկարի ծավալը չպետք է լինի ավելի քան 4 ՄԲ, իսկ թույլատրելիությունը՝ 36 պիկսելից պակաս։
Emotion API-ն հանդիսանում է Microsoft-ի Project Oxford խոշոր նախագծի մի մասը, որի շրջանակներում մշակվում են արհեստական ինտելեկտը զարգացնող տարբեր գործիքներ։
Աղբյուրը՝ Microsoft