Թողարկվել է Monument Valley խաղի ստեղծողների՝ հայացքով կառավարվող առաջին VR-խաղը

Ustwo ընկերությունը, որը հայտնի դարձավ Monument Valley խաղով, թողարկել է վիրտուալ խաղի համար նախատեսված իր առաջին խաղը։ Land’s End կոչվող խաղը հնարավոր կլինի խաղալ Oculus Rift և Samsung Gear սարքերով։

Խաղի սյուժեն ծավալվում է տարօրինակ անապատային տարածքներում, որտեղ թաքնված են տարբեր գլուխկոտրուկներ։ Ընդ որում՝ խաղի կառավարումը կատարվում է միայն հայացքով։ Խաղում նոր կետի անցնելու համար պետք է միայն երկար նայել տվյալ կետին։ Գլուխկոտրուկներում պահանջվում է հայացքով «ճիշտ միացնել» կետերը։

Land’s End-ը մշակվել է 2014-ի հոկտեմբերից։ Խաղը վճարովի է՝ $7,99, իսկ վիրտուալ իրականության Gear VR ակնոցը, որը կթողարկվի ԱՄՆ-ում հաջորդ շաբաթ, $99։