Facebook-ը թողարկել է նոր հավելված (տեսանյութ)

Facebook-ը թողարկել է նոր հավելված (տեսանյութ)

Facebook սոցցանցը թողարկել է հերթական նոր հավելվածը, որը կոչվում է Notify: Հավելվածն առայժմ հասանելի է միայն iOS-օգտագործողների համար և ԱՄՆ տարածքում։ Այն տեղեկացնում է այն թեմաների մասին, որոնք կարևոր են օգտագործողի համար։

Հավելվածը թողարկելուց առաջ սոցցանցը պայմանավորվել է մի քանի լրատվամիջոցների հետ, որոնք համագործակցում են՝ տրամադրելով տեղեկատվություն։

Օգտագործողը կարող է ընտրել իրեն հետաքրքիր ոլորտները, ընդ որում՝ Notify-ն ինքն առաջարկում է պոտենցիալ հետաքրքրող տեղեկատվություն՝ հիմնվելով սոցցանցի պրոֆիլում գրանցված տվյալների վրա։

Ծանուցումներում առկա հղումները բացվում են դիտարկչում, կա նաև հետագայում դրանք կարդալու հնարավորություն։ Notify-ը, փաստորեն, Facebook-ի լրահոսի ֆիլտրված տարբերակն է։