Street View-ն թույլ կտա շրջել Բրիտանական թանգարանի սրահներով

Լոնդոնում գտնվող Բրիտանական թանգարանն իր բոլոր ցուցանմուշներն ու հավաքածուները տեղադրել է Google Street View-ում, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին վիրտուալ կերպով շրջել թանգարանի նույնիսկ այն սրահներով, որոնք փակ են սովորական այցելությունների համար։ Թանգարանը թվայնացել է ավելի քան 4500 ցուցանմուշ, աշխատանքները տևել են մոտ 15 ամիս։ Նկարահանումը կատարվել է անիվների վրա պտտվող հատուկ տեսախցիկով։

Թանգարանի տնօրեն Նիկ Մաքգրեգորի խոսքով՝ Street View-ն թույլ կտա առանց տանից դուրս գալու վայելել թանգարանային նմուշները։ «Թվայնացման նպատակն է հետաքրքրել մարդկանց, որպեսզի նրանք այցելեն և անձամբ տեսնեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշները»,-նշել է տնօրենը։

Թանգարանի սրահներով շրջելու համար սեղմեք այստեղ։