Ինչպես Google Drive-ում անվճար 1 ՏԲ ստանալ (տեսանյութ)

Google Maps քարտեզներից ակտիվ օգտվելու դեպքում հնարավոր է Google Drive-ում ստանալ 1 ՏԲ անվճար տարածք։ Google-ը գործարկել է «Local Guides» ծրագիրը, որը նախատեսված է այն օգտագործողների համար, ովքեր պարբերաբար կարծիք են գրում տարբեր վայրերի ու հաստատությունների մասին։ Այսուհետ ցանկացած կարծիք, նոր լուսանկար կամ տվյալների հստակեցում ավելացնելու դեպքում օգտագործողը կստանա բոնուսներ, որոնք թույլ կտան օգտվել տարբեր առավելություններից։ Սահմանված է բոնուսների կուտակման հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրը տալիս է հետևյալ հնարավորությունները․

1-ին մակարդակ․ տեսահանդիպումներ Google-ի առաջատար փորձագետների ու աշխատակիցների հետ, հնարավորություն մասնակցելու փակ մրցույթների:

2-րդ մակարդակ (5 բալ)․ նոր պրոդուկտներ ու ֆունկցիաներ փորձելու հնարավորություն՝ նախքան դրանց պաշտոնական թողարկումը։

3-րդ մակարդակ (50 բալ)․ Google Maps-ի տեղական փորձագետի կոչում, տեղական փորձագետների հանրույթի մոդերատոր դառնալու հնարավորություն:

4-րդ մակարդակ (200 բալ)․ անվճար 1 ՏԲ լրացուցիչ տարածք «Google Drive»-ում, տարեկան տարբեր նվերներ՝  Google Maps-ը զարգացնելու համար։

5-րդ մակարդակ (500 բալ). Google-ի թիմին միանալու ու նոր արտադրանքներ և ծառայություններ փորձարկելու բացառիկ հնարավորություն։

Ծրագրին մասնակցելու համար այցելեք այստեղ, գրանցվեք, այնուհետև սկսեք ակտիվորեն օգտվել Maps-ից (Android, iOS):