Ներկայացվել է Lenovo-ի նոր առաջատար սմարթֆոնը

Ներկայացվել է Lenovo-ի նոր առաջատար սմարթֆոնը

Lenovo ընկերությունը ներկայացրեց իր առաջատար սմարթֆոնը, որը կրում է Lenovo Vibe X3 անունը։ Սարքն ունի դիմային ստերեոբարձրախոսներ, Hi-Fi 3.0 բարձրախոսներ, 5,5 դյույմանոց FullHD էկրան, Snapdragon 808 պրոցեսոր, 2 կամ 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16/32/64 ԳԲ ներքին, MicroSD-քարտի հնարավորություն։

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկի թույլատրելիությունը կախված է տարբերակից ու կարող է լինել 13 կամ 21 ՄՊ, իսկ դիմայինը՝ 5/8 ՄՊ։ Տարբեր են նաև մարտկոցները՝ 3600 մԱժ կամ 3400 մԱժ։

Lenovo Vibe X3-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 25-ին։ 2 ԳԲ օպերատիվ ու 16 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը կարժենա 300 դոլար, 3 ԳԲ օպերատիվ ու 32 ԳԲ ներքին հիշողությամբ մոդելը՝ 400, իսկ 64 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը՝ 470 դոլար։

Բաժիններ: Մոբայլ
Թեգեր: Lenovo, Lenovo Vibe X3