Ռոբոտ-բարմենը կոկտեյլ կպատրաստի՝ այցելուի ֆեյսբուքյան էջից ելնելով

Ռոբոտ-բարմենը կոկտեյլ կպատրաստի՝ այցելուի ֆեյսբուքյան էջից ելնելով

Գերմանացի ինժեներները ստեղծել են ռոբոտ-բարմեն, որը կոկտեյլներ է պատրաստում՝ վերլուծելով այցելուների հոգեբանությունը։ Հիմքում վերջիններիս ֆեյսբուքյան պրոֆիլն է, իսկ այն վերլուծող ալգորիթմը պատկանում է Քեմբրիջի համալսարանի հոգեբաններին։

Social Shot կոչվող ռոբոտը պատրաստում է խմիչքները հինգ գլխավոր բաղադրիչներից․ նևրոտիզմի նշանների դեպքում օգտագործվում է նռան օշարակ, էքստրավերտության դեպքում՝ դեղին կիտրոնի հյութ, ազատամիտ լինելու դեպքում՝ կապույտ Կյուրասաո, բարյացակամության դեպքում՝ կանաչ բազիլիկային լիկյոր, իսկ բարեխղճության դեպքում՝ մաքուր օղի։

Social Shot-ի հեղինակ Սայմոն Ֆրամբախի խոսքով՝ սա հիանալի միջոց է մարդու անհատականությունը խմիչքի վերածելու։

Կոկտեյլ պատվիրելու համար պետք է օգտվել Facebook-ին նման հավելվածից։ Social Shot-ը վերլուծում է օգտագործողի լայքերը ու մի քանի րոպեում պատրաստում կոկտեյլը։ Ռոբոտն առայժմ հասանելի է միայն Գերմանիայում։

Աղբյուրը՝ Business Insider

Բաժիններ: Բլոգ, Սոցիալական