Apple ընկերությունը թողարկել է AppleTV հեռուստասարքի հինգ գովազդներ, որոնցից յուրաքանչյուրը ցուցադրում է սարքի ընձեռած հնարավորությունները։ Խոսքը Netflix, HBO Now ծառայությունների մասին է։ AppleTV-ով հնարավոր կլինի նաև խաղալ Disney Infinity 3.0 Edition խաղերը՝ Star -ըWars, Crossy Road-ն ու Asphalt 8-ը։
Գովազդներում չեն նշվում այնպիսի տեխնիկական նորամուծություններ, ինչպիսին է Siri-ի միջոցով սարքի հեռակառավարումը։
Նշենք, որ հեռուստասարքով կարելի է խաղալ նաև հայկական Triada Studio ընկերության Shadowmatic խաղը։ Խաղի ստեղծման պատմության, սպասվող թարմացումների, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։