Minecraft խաղը կօգնի երեխաներին ծրագրավորում սովորել

Minecraft խաղը կօգնի երեխաներին ծրագրավորում սովորել

Microsoft ընկերությունն ու Code.org ոչ կոմերցիոն կազմակերպությունը սկսել են սովորեցնել երեխաներին ինֆորմատիկայի հիմունքները Minecraft հայտնի խաղի օրինակով։ Այս նպատակով թողարկվել է հավելված, որը բաղկացած է 14 մակարդակից ու շատ նման է Minecraft խաղին։ Խնդիրը հետևյալն է՝ ձևավորել կոդերի տողերը՝ մկնիկով տեղաշարժելով բլոկները։ Եթե ալգորիթմը ճիշտ հավաքված լինի, խաղի հերոսները կկարողանան տարբեր հրամաններ կատարել։

Հավելվածը հասանելի կլինի նաև ամեն տարի անցկացվող «Կոդի ժամը» ակցիայի մասնակիցներին։ Այս տարի միջոցառումը կկայանա դեկտեմբերի 7-ին, սպասվում է, որ մասնակցող դպրոցականների թիվը կանցնի 100 միլիոնը։

Minecraft-ը աշխարհի ամենատարածված վիդեոխաղերից մեկն է։ Խաղի ընթացքում պետք է շինություններ կառուցել Lego-ի տեսք ունեցող աղյուսներով, հետազոտել նոր աշխարհներ ու պատերազմել այլ խաղացողների հետ։։ Նշենք, որ խաղը մինչ օրս վաճառվել է 54 մլն օրինակով։

Աղբյուրը՝ GeekWire