Գովազդներ պարունակող Android-հավելվածներն այսուհետ հատուկ նշան կունենան

Այն Android-հավելվածները, որոնք փորձում են գովազդներով գումար աշխատել, շուտով հնարավոր կլինի տարբերել Google Play հարթակում հատուկ նշանի միջոցով։ Այս մասին Google-ի ներկայացուցիչները նամակով տեղեկացրել են Android-հավելվածներ մշակողներին։

Վերոնշյալ նամակով ընկերության ներկայացուցիչները խնդրել են մշակողներին պատասխանել այն հարցին, թե արդյոք իրենց հավելվածներում առկա է գովազդ, թե ոչ։ Ընդ որում՝ սխալ տվյալների տրամադրման դեպքում հավելվածը հնարավոր է ջնջվի խանութից։

Տարբերակիչ նշանը կհայտնվի խանութում 2016-ի սկզբին։ Մշակողներին տրվել է երկու ամիս ժամանակ՝ գովազդների առկայության կամ բացակայության մասին տեղեկացնելու համար։

Աղբյուրը՝ Droid Life