Ճապոնիայում սկսել են վաճառվել GPS-սենսորներով կոշիկներ

Ճապոնիայում սկսել են վաճառվել GPS-սենսորներով կոշիկներ

Ճապոնիայում վաճառքի են հանվել ներկառուցված GPS-սենսորներով կոշիկներ, որոնք թույլ են տալիս իրական ժամանակում հետևել կրողի գտնվելու վայրին։ Սենսորը տեղադրված է կոշիկի կրնկի մեջ։ Ինֆորմացիան ցուցադրվում է կոշիկին «կցված» հեռախոսի էկրանին։

Կիոտոյում գործող Wishhills ընկերությունը վերոնշյալ կոշիկները նախատեսել է հիշողության հետ խնդիրներ ունեցող ծերերի ու երեխաների համար։

Կոշիկները հատուկ կայքում գրանցելուց հետո հնարավոր է լինում առցանց հետևել կոշիկի տիրոջ գտնվելու վայրին սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով։ Նշենք, որ 2014-ին Ճապոնիայում անհետ կորել է 430 մարդ։

Աղբյուրը՝ ТАСС