Kano-ն սկսում է երեխաների համար նախատեսված պլանշետների առաքումը

Kano-ն սկսում է երեխաների համար նախատեսված պլանշետների առաքումը

Լոնդոնում հիմնված Kano սթարթափը սկսել է իր վերջին DIY (Do it yourself-պատրաստիր ինքդ) սարքի` 10.1 դույմ LCD HD էկրանով պլանշետի նախնական պատվերների առաքումը: Սեպտեմբերին ներկայացված պլանշետը, որը թույլ է տալիս օգտատիրոջը ընտրել սարքի մասերը, կարող է համալրվել Raspberry Pi 2 պրոցեսորով,  պլանշետի հետ միասին սկզբնականում առաջարկվում էր հատուկ գնով` 250 դոլար:

Նախնական պատվերների շրջանում պլանշետն արժեր 110 դոլար, սակայն այժմ մանրածախ վաճառքի գինը 129 դոլար է:

Մայիս ամսին Kano-ն իր առաջնային ներդրումներն արդարեցրեց`ապահովելով 15 մլն դոլարի շահույթ, և քանի որ ընկերությունը ընդլայնման հետ զուգահեռ տարեցտարի ապահովել է 1000 տոկոս աճ, վերջերս այն ճանաչվեց Silicon Valley Comes to the UK-ի լայնամասշտաբ ակումբներից մեկը:

Kano-ն օգտատիրոջ ընտրությամբ հավաքվող համակարգիչների ոլորտում մրցում է Լոնդոնյան pi-top-ի հետ. վերջինս իր pi-topCEED-ի` 99 դոլար արժողությամբ Raspberry Pi պրոցեսորով աշխատող համակարգչի արտադրությունը սկսելու համար IndieGoGо-ում հավաքեց 128 հազար դոլար` պահանջվող 50,000-ի փոխարեն:

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ
Թեգեր: DIY, kano, Raspberry Pi