Ժամանակին Google-ը ստեղծել է Star Trek-ի կոմունիկատորի ոճով սարքը, որի թողարկումը հետաձգվել է

Ժամանակին Google-ը ստեղծել է Star Trek-ի կոմունիկատորի ոճով սարքը, որի թողարկումը հետաձգվել է

Գաղտնիք չէ, որ Google ընկերությունը սիրում է փորձեր կատարել տիեզերական թեմայով գաղափարների հետ` սկսած ինքնակառավարվող ավտոմեքենաներից մինչև օդային փուչիկների շնորհիվ ինտերնետ կապի տարածում: Սակայն մինչ այժմ խոսք անգամ չկար Bluetooth կապով հագեցած կրիչի մասին, որը թույլ է տալիս օգտատերերին որոնում կատարել Google-ում ընդամենը ձայնի շնորհիվ:

Այդ փոքրիկ սարքը հարմարեցված է օգտագործողի դարձածալին ամրացնելու համար և հագեցած է բարձրախոսով և միկրոֆոնով: Այսպիսով, տվյալ սարքն կրողը կարող է ցանկացած հարց ուղղել Google-ին և լսել պատասխանը` այս ամենն առանց բջջայինն օգտագործելու:

Նախագծի թողարկումը ժամանակին հետաձգվել է, սակայն այն ցույց է տալիս կազմակերպության տեսլականը այն հարցում, թե ինչպես է հնարավոր իրականացնել ինտերնետ որոնումն ապագայում: Time ամսագրին տրված հարցազրույցում Google-ի որոնման գծով գլխավոր փոխնախագահ Ամիթ Սինգհալը խոսել է այն մասին, թե ինչպես է հղացել սարքի գաղափարը, որի ներշնչման աղբյուր է հանդիսացել Star Trek հեռուստասերյալի նավապետ Պիկարդի հարմարանքը, որն նա օգտագործում էր կապվելու համար The Enterprise տիեզերանավի հետ:

«Ես միշտ ցանկացել եմ ունենալ այդ գնդասեղից (ֆիլմում սարքն ուներ գնդասեղի տեսք): Դուք պարզապես նրան ցանկացած հարց եք տալիս և այն աշխատում է: Ահա թե մենք ինչն ենք հավանել: Եկեք ստեղծ ենք այդ սարքի փորձանմուշը և տեսնենք թե ինչպես է այն աշխատում»,- ասել է Սինգհալը:

Սինգհալը հստակորեն չի նշել, թե Google-ը երբ է պատրաստվում զարգացնել նախատիպի գաղափարը, բայց այժմ նման գաղափարի իրականացումը կարող է առավել իրատեսական լինել քան երբևէ: Կազմակերպությունն զգալիորեն բարելավվել է ձայնային որոնման հնարավորությունը բջջայինների համար և վերջինիս շարժիչը հագեցվել է արհեստական ինտելեկտի վրա հիմնված համակարգով, որն թույլ է տալիս հասկանալ բարդ հարցումները` նույնիսկ նրանք, որոնց հետ համակարգն երբևէ չի շփվել:

Աղբյուրը` time.com

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ