Xiaomi-ն ներկայացրել է Redmi Note 3 բյուջետային սմարթֆոնը

Xiaomi-ն ներկայացրել է Redmi Note 3 բյուջետային սմարթֆոնը

Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է Redmi Note 3 սմարթֆոնը, որն առանձնանում է 4000 մԱժ տարողունակ մարտկոցով ու չնայած դրան բավական բարակ է` ընդամենը 8,65 մմ: Մոդելը համալրված է MediaTek Helio X10 պրոցեսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ, 16 ԳԲ ներքին հիշողություն: Եթե այս տվյալները չեն բավարարում, ընկերությունն առաջարկում է նաև 3 ԳԲ օպերատիվ ու 32 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակ, որը 32 դոլարով թանկ է ստանդարտ մոդելից:

Սմարթֆոնն ունի երկու SIM-քարտի հնարավորություն, 13 ՄՊ հիմնական ու 5 ՄՊ դիմային տեսախցիկ: Հեռախոսում առկա է նաև մատնահետքի սկաներ, որը տեղադրված է ետնամասում: Էկրանը 5,5 դյույմանոց է` FullHD թույլատրությամբ:

Այս բոլոր հնարավորություններով հանդերձ սմարթֆոնն առաջարկվում է բավական մատչելի գնով` 140 դոլարով, իսկ ավելի մեծ հիշողությամբ տարբերակը` 172 դոլարով: Հեռախոսի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 27-ին:

 

Բաժիններ: Մոբայլ