Huawei-ը ներկայացրել է 6 դյույմանոց էկրանով առաջատար սմարթֆոն

Huawei-ը ներկայացրել է 6 դյույմանոց էկրանով առաջատար սմարթֆոն

Huawei չինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Mate 8 սմարթֆոնը, որն ունի 6 դյույմանոց FullHD-էկրան, ութամիջուկ պրոցեսոր, որը մշակված է հենց Huawei-ի կողմից: Սմարթֆոնն առաջարկվում է 3 կամ 4 ԳԲ օպերատիվ ու 32, 64 կամ 128 ԳԲ ներքին հիշողությամբ: Կա նաև microSD-ի հնարավորություն:

Հեռախոսի հիմնական տեսախցիկը 16 ՄՊ է, իսկ դիմային՝ 8 ՄՊ: Մարտկոցը 4000 մԱ*ժ է, կա նաև արագ լիցքավորման հնարավորություն:

Huawei Mate 8-ը  թողարկվել է չորս գույներով՝ ոսկեգույն, արծաթագույն, մոխրագույն և դարչնագույն: Սմարթֆոնն աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով:

3 ԳԲ օպերատիվ ու 32 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը կարժենա 3200 յուան (~247500 դրամ), 4 ԳԲ/64 ԳԲ տարբերակը՝ 3700 յուան (~285 000 դրամ), իսկ 4ԳԲ/128 ԳԲ տարբերակը՝ 4400 յուան (~337 000 դրամ): Մոդելի վաճառքը կմեկնարկի 2016-ի սկզբին:

Աղբյուրը՝ AnandTech

Բաժիններ: Մոբայլ
Թեգեր: Huawei, Huawei Mate 8