Այսօր ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ծննդյան օրն է: Ունենալով ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ բիզնեսի զարգացման ու կառավարման ոլորտում` Կ.Վարդանյանը 2005 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտում մեծ դեր կատարող կառույցի` ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը: Մինչ այդ` 2002-2005թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ:

Կարեն Վարդանյանն 1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում:

Նշենք, որ Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է:

ittrend.am-ի անձնակազմը սրտանց շնորհավորում է պարոն Վարդանյանի 52-րդ տարեդարձը` մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք ու նորանոր նվաճումներ:

Բաժիններ: Հայաստան