Ինչո՞ւ են սմարթֆոններն ընկնում էկրանի վրա

Ինչո՞ւ են սմարթֆոններն ընկնում էկրանի վրա

Եթե դուք վայր գցեք ձեր հեռախոսը, ապա այն, ամենայն հավանականությամբ, կընկնի էկրանի վրա. պատճառը ֆիզիկան է ու սարքի էրգոնոմիկան: Բրիտանացի ֆիզիկոս Ռոբերտ Մեթյուզը, որը համագործակցել է Motorola ընկերության հետ` Droid Turbo 2 դիմացկուն սմարթֆոնի մշակման շրջանակներում, բացել է գաղտնիքը:

«Օգտագործողների 29%-ի հեռախոսի էկրանը կոտրված կամ վնասված է. թե ինչ ուղղությամբ կընկնի սմարթֆոնը, կախված է սարքի մեջ օգտագործված նյութերից ու էրգոնոմիկայից »,- նշում է Ռոբերտը:

Մեթյուզը դուրս է բերել բանաձև, որը թույլ է տալիս հասկանալ, թե որքանով է վտանգի տակ էկրանը` հեռախոսի վայր ընկնելու դեպքում:

Screenshot_1.@750

որտեղ g —ն ազատ անկման արագությունն է,

L —ն` սարքի երկարությունը,

θ —ն` պտտման սկզբնական անկյունը,

δ —ն`  ծանրության կենտրոնից հեռավորությունը մինչև պտտման առանցքը (p = 2δ/L).

Պարզ լեզվով ասած`սմարթֆոնն ընկնում է էկրանի վրա, քանի որ հիմնականում մենք պահում ենք այն ծանրության կենտրոնից վերև:

Բաժիններ: Մոբայլ, Սոցիալական