Հայտնի սմարթֆոններն ու դրանց չինական կլոնները

Այսօր կներկայացնենք հայտնի սմարթֆոններ, որոնց չինական տարբերակները շատ նման են օրիգինալին. իհարկե, սա վերաբերում է միայն արտաքին տեսքին և ոչ թե տեխնիկական պարամետրերին:

Samsung Galaxy S3 և FeiTeng GT-i9300

pic2_cs.@750

Samsung Galaxy S3-ն այսօր ամենատարածված մոդելներից մեկն է, որի ամենահաջող պատճեններից մեկն է FeiTeng GT-i9300 սմարթֆոնը: Չինական տարբերակի էկրանի թույլատրելիությունը 854 x 480 է, իսկ օրիգինալինը` 1280 x 720: Exynos 4412 պրոցեսորի փոխարեն չինացիներն օգտագործել են MediaTek MTK6575, բացի այդ` նրանք կրկնակի կրճատել են օպերատիվ հիշողությունն ու 8 անգամ էլ ներքին հիշողությունը` թողնելով օգտագործողին ընդամենը 1,95 ԳԲ: Չինական տարբերակն աշխատում է Android 4.0.4-ով, սակայն այն ունի երկու SIM-ի հնարավորություն:

Samsung Galaxy S4 և FeiTeng H9504

pic3_cs.@750
Galaxy S3-ի հաջողությունից հետո հաջորդ տարբերակը կլոնավորվեց առանց ուշացման: Այս անգամ FeiTeng-ն ավելի մեծ ուշադրություն դարձրեց էկրանի թույլատրելիությանը` հասցնելով այն 1280 x 720-ի, սակայն օրիգինալի էկրանի տվյալները ևս փոխվեցին` ապահովելով 1920 x 768 կետայնություն: Չինական կլոնում օպերատիվ հիշողությունը կրճատվեց երկու անգամ, իսկ ներքինը` 4: Չինական տարբերակում կաղում է նաև տեսախցիկը, սակայն կա մեկ առավելություն` երկուSIM-քարտ:

Samsung Galaxy S6 և Landvo S6

pic4_cs.@750

Galaxy S6-ի թողարկումից երկու ամիս հետո շուկայում հայտնվեց Landvo S6 մոդելը` 1280 x 720 թույլատրելիությամբ էկրանով` ընդդեմ օրիգինալի 2560 x 1440 էկրանի: Galaxy S6-ն ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ չինական կլոնը` 1 ԳԲ: Landvo S6-ը 5 անգամ ավելի էժան է օրիգինալից, ընդ որում` այն ունի նույնքան տարողունակ մարտկոց, որքան S6-ը:

HTC One M8 և HDC One M8

pic5_cs.@750

HTC-ի սմարթֆոնները սովորաբար ավելի հազվադեպ են կլոնավորում, սակայն շուկայում բավական մեծ թվաքանակով առկա է HDC One M8 մոդելը, որն ունի 5 դյույմանոց էկրան` FullHD-ի փոխարեն HD թույլատրելիությամբ: Օպերատիվ ու ներքին հիշողությունը կրկնակի կրճատված է չինական այս կլոնում, ու Snapdragon 801-ի փոխարեն տեղադրված է MediaTek 6582 պրոցեսոր:

iPhone 6 և Dakele 3

pic6_cs.@750

Սա հատուկ դեպք է, երբ սմարթֆոնի կլոնն իր թվաքանակով գերազանցում է օրիգինալ մոդելը: Dakele 3-ն ունի MediaTek MT6752 պրոցեսոր, 5 դյույմանոց FullHD-էկրան, 3-ի փոխարեն 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 1810-ի փոխարեն 2500 մԱժ մարտկոց, Android 4.4 օպերացիոն համակարգ ու հիշողության քարտի հնարավորություն:

Աղբյուրը` AndroidPit