Ինքնակառավարվող մեքենաների մրցավազքը կկայանա FIA Formula E-ի շրջանակներում

Ինքնակառավարվող մեքենաների մրցավազքը կկայանա FIA Formula E-ի շրջանակներում

2012թ. Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիան (FIA) հավանություն է տվել ինքնակառավարվող մեքենաների մրցավազք կազմակերպելուն: Առաջին մրցույթը կկայանա 2016/2017 թթ` FIA Formula E առաջնության շրջանակներում:

Մրցավազքը կստանա Roborace անունը, այն կունենա մեկ ժամ տևողություն: Մրցավազքին կմասնակցեն տասը թիմեր` յուրաքանչյուրում երկու մեքենա: Բոլոր թիմերին կտրվեն նույնատիպ մեքենաներ, սակայն թիմերին հնարավորություն կտրվի ընտրել մեքենայի կողմից օգտագործվող ծրագրերն ու տեխնոլոգիաները:

Կազմակերպիչները հույս ունեն, որ մրցավազքը կնպաստի ինքնակառավարվող ավտոմեքենաների զարգացմանն ու տարածմանը:

Աղբյուրը` FIA Formula E