Նոր գերբարակ Macbook-ները կներկայացվեն ամռանը

Հաջորդ ամռանը Apple ընկերության MacBook Air նոութբուքների շարքը կհամալրվի նոր մոդելով: Այս մասին գրում է չինական Economic Daily News պարբերականը` հղում անելով սեփական աղբյուրներին:

Աղբյուրի տվյալներով`նոր MacBook Air-ը կդառնա ավելի բարակ ու թեթև: Ամենայն հավանականությամբ, նորույթի անոնսը կկայանա հունիսին կայանալիք WWDC ցուցահանդեսին:

Հնարավոր է` թողարկվի նոութբուքի 15 դյույմանոց տարբերակը, իսկ 11 դյույմանոցի փոխարեն ներկայացվի 12 դյույմանոց MacBook:

Սպասվում է, որ նոր սերնդի Macbook-ը կստանա նոր մարտկոց ու սառեցման համակարգ, ու համակարգչի հավաքմամբ կզբաղվի թայվանական Quanta ընկերությունը:

Աղբյուրը` 9to5Mac