Մարկ Ցուկերբերգը նորածին աղջկան խոստացել է Facebook-ի 45 մլրդ դոլար արժողությամբ ակցիաներն ուղղել բարեգործությանը

Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայր է դարձել ու այդ առիթով նորածին աղջնակին ուղղված բաց նամակում խոստացել է Facebook-ի` իրեն պատկանող բաժնետոմսերի 99%-ն ուղղել բարեգործությանը:

Ներկա պահին սոցցանցի 99% բաժնետոմսերի արժեքն է 45 միլիարդ դոլար: «Մենք ուզում ենք այս աշխարհն ավելի լավ դարձնել հաջորդ սերունդների համար»,- նամակում նշել են փոքրիկ Մաքսի ծնողները:

Բացի այդ` Ցուկերբերգն ու նրա կինը` Պրիսցիլլա Չենը, հայտնել են Chan Zuckerberg Initiative կազմակերպության հիմնադրման մասին, որը կկառավարի ընտանիքի ֆինանսները: Կազմակերպության հիմնադիրներն առաջին հերթին ցանկանում են բարեգործություն անել կրթության ու առողջապահության ոլորտներում:

Աղբյուրը` The New York Times