ShiftWear. մարզակոշիկներ, որոնք փոխում են տեսքը քայլելու ընթացքում

ShiftWear. մարզակոշիկներ, որոնք փոխում են տեսքը քայլելու ընթացքում

Indiegogo կայքում հաջողությամբ ֆինանսավորվել է ShiftWear մարզակոշիկը, որը համալրված է էլեկտրոնային թանաքով աշխատող գունավոր էկրաններով ու փոխում է գույները քայլելու ընթացքում:

Մարզակոշիկները կարելի է «կառավարել» հատուկ բջջային հավելվածի միջոցով, ցանկացած պահի փոխել դիզայնը, նկարները և այլն:

Նախագծի հեղինակ Դեյվիդ Կոելյոյի խոսքով` կոշիկների վրա տեղադրված էկրանի մարտկոցը լիցքավորվում է ավտոմատ` քայլելու ընթացքում առաջացած կինետիկ էներգիայից: Ընդ որում` եթե օգտագործողն ընտրի ոչ շարժական նկար, մարտկոցը համեմատաբար ավելի քիչ էներգիա կօգտագործի:

ShiftWear-ը ջրակայուն է ու նախատեսված է լվացքի մեքենայում լվանալու համար: Ներկա պահին նախագիծը հավաքել է պահանջվածից եռակի ավելի գումար` 74 հազար դոլար: Խելացի կոշիկը կարելի է պատվիրել 150 դոլարով, իսկ $1000 վճարելու դեպքում ստանալ Limited Edition M1 Classic սահմանափակ քանակով մոդելը, որի ամբողջ մակերևույթն իրենից ներկայացնում է մի մեծ էկրան:

Աղբյուրը` SlashGear, Indiegogo