Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy A3, A5, A7-ի նոր տարբերակները

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy A3, A5 և A7 սմարթֆոնների նոր սերունդը, որոնք ունեն թարմացված դիզայն ու կատարողականություն:

A3 (2016) մոդելն ունի 4,7 դյույմանոց SuperAMOLED HD-էկրան` ի տարբերություն նախորդ 4,5 դյույմանոց տարբերակի, քառամիջուկ Exynos պրոցեսոր` 1,5 ԳՀց հաճախականությամբ, 1,5 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ներքին հիշողություն, 13 ՄՊ հիմնական ու 5 ՄՊ դիմային տեսախցիկներ, մարտկոցը 2300 մԱժ է:

A7 (2016) մոդել ունի 5,5 դյույմանոց FHD SuperAMOLED, իսկ A5-ը 5,2 դյույմանոց էկրան: Երկու սմարթֆոններն էլ ունեն 8-ամիջուկ Exynos 7 Octa պրոցեսոր` 1,6 ԳՀց հաճախականությամբ, A5-ի օպերատիվ հիշողությունը` 2 ԳԲ, իսկ A7-ը` 1 ԳԲ: Երկու սարքերն էլ համալրված են 13 ՄՊ հիմնական ու 5 ՄՊ դիմային տեսախցիկ: Galaxy A5 (2016)-ն ունի 2900 մԱժ, իսկ A7-ը` 3300 մԱժ:

 

Նոր մոդելները վաճառքի դուրս կգան հունվարին, վերջիններս հասանելի կլինեն սև, արծաթագույն ու սպիտակ գույներով: Բոլոր մոդելները կուղարկվեն Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով: Galaxy A3 (2016)-ը կարժենա 329 եվրո, A5-ը` 399 եվրո, A7-ը` 499 եվրո:

Աղբյուրը` phonearena