Հայաստանը համացանցի որակի համաշխարհային վարկանշային աղյուսակում 76-րդն է

Measuring the Information Society-ն հետազոտել է տարբեր երկրներում համացանցի որակն ու գնահատականներ տվել 10 բալանոց սանդղակով. հաշվի են առնվել ինտերնետային ծառայությունների արագությունը, մատչելիությունը, արժեքը և այլ գործոններ:

Ըստ զեկույցի` առաջին տեղում է Հարավային Կորեան` 8.93 միավորով: Երկրորդ, երրորդ տեղերում են Դանիան և Իսլանդիան` համապատասխանաբար 8.88 և 8.86 միավորներով: Հետազոտված 167 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը (5.35 միավոր):

Ռուսաստանը (6.91 միավոր), Ադրբեջանը (5.79 միավոր), Թուրքիան (5.58 միավոր), Վրաստանը (5.25 միավոր) և Իրանը (4.79 միավոր) գրավել են համապատասխանաբար 45-րդ, 67-րդ, 69-րդ, 78-րդ և 91-րդ հորիզոնականները: