Ինտերնետ տրաֆիկի փոխանակման հայկական կենտրոնին (Armix) միացած է արդեն 12 կազմակերպություն

Ինտերնետ տրաֆիկի փոխանակման հայկական կենտրոնին (Armix) միացած է արդեն 12 կազմակերպություն

Ինտերնետ տրաֆիկի փոխանակման հայկական կենտրոնը`Armix-ը, հիմնադրվել է 2010թ. ապրիլին: Հիմնադրամի ստեղծման նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջև հանրային փոխկապակցումն ապահովելու միջոցով բարձրացնել հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու որակը և նվազեցնել այդ ծառայությունների գինը:

Հիմնադրամի նախագահ, «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը այսօր կայացած ARMSec վեբ-անվտանգության կոնֆերանսին տեղեկացրեց, որ Armix-ին այժմ միացած են 12 պրովայդերներ, մոտ օրերին սպասվում է, որ հիմնադրամին կմիանա նաև ԱրմենՏել ընկերությունը:

Եթե ինտերնետ-ծառայություններ մատուցող ընկերությունները միացած չեն իրար, ապա նրանց միջև տեղի ունեցող գործընթացների ժամանակ ծանրաբեռնվում են և արտաքին կապուղիները, և մեծանում են ծախսերը: Արդյունքում տուժում են բոլոր կողմերը` ինտերնետ տրամադրողներն ու օգտվողները: Հենց այս բարդություններից խուսափելու համար է ստեղծվել Armix ընդհանուր ցանցը:

Ալբերտ Տոնեյանը նշեց նաև, որ այս պահին հիմնադրամն ունի սարքավորումների պակաս:

Նշենք, որ ARMSec վեբ-անվտանգության կոնֆերանսը կազմակերպել էր OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղը: