VKontakte-ն կփոխի օգտագործողների լրահոսի դասավորությունը

«ВКонтакте» սոցցանցը ծրագրում է հրաժարվել ժամանակագրական սկզբունքով դասավորվող լրահոսից: Այս մասին հաղորդում է «Известия»-ն` հղում անելով սեփական աղբյուրներին, սոցցանցի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել այս տեղեկությունները:

Փոփոխությունները տեղի կունենան առաջիկա ամիսների ընթացքում, սպասվում է, որ նոր լրահոսը կդասավորվի օգտագործողի նախասիրությունների հիման վրա:

Նման ալգորիթմներ օգտագործվում են նաև Facebook սոցցանցում, ըստ աղբյուրների VK-ն այս քայլին է դիմել, որպեսզի օգտագործողների ծանրաբեռնված լրահոսում չկորչեն նրանց ընկերների կողմից արված գրառումները:

Աղբյուրը` Известия