Սամվել Մարտիրոսյան. հետաքրքրաշարժ տվյալներ հայկական ինտերնետի մասին

Օրերս կայացած ARMSec կոնֆերանսին ելույթ ունեցավ նաև տեղեկատվական անվտանգության և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն, ով հետաքրքիր տվյալներ ներկայացրեց արմնեթի մասին: Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպել էր OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղը:

Հայաստանում համակարգիչների վրա հաքերների հարձակումները զգալիորեն նվազել են. 2013-ի երրորդ եռամսյակի դրությամբ հարձակումների է ենթարկվել համակարգիչների 54%-ը, իսկ 2015-ի երրորդ եռամսյակում` 27%-ը:1

Ինչ վերաբերում է ամենաորոնելի բառերին, ապա Հայաստանից ամենաշատն են բովանդակություն որոնելիս օգտագործում «Skachat», «Skachat besplatno», «Skachat Photoshop» արտահայտությունները:

Ինչ վերաբերում է Facebook սոցցանցին, ապա վերջին տվյալներով կայքում Հայաստանից գրանցված է 880 հազար օգտագործող: Gmail հաշիվ ունեն 69 հազար օգտագործող, իսկ Yahoo-հաշիվ` 30 հազար: Hotmail-ի էլ-փոստից օգտվում են ավելի քիչ թվով օգտագործողներ`8000:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Armix հիմնադրամի նախագահ, «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Եղիսաբեթ Ալավերդյանը, Ապահով համացանց ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը և ոլորտի այլ մասնագետներ: