Հետազոտություն. ինչու չի կարելի SMS-ի վերջում վերջակետ դնել

Հետազոտություն. ինչու չի կարելի SMS-ի վերջում վերջակետ դնել

Սոցցանցերում ու SMS հաղորդագրություններում նախադասությունը վերջակետով ավարտելը կարող է նշանակել, որ հաղորդագրություն ուղարկողն այնքան էլ անկեղծ չէ: Նյու Յորքի Բինգhեմտոնի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ մարդիկ այդքան էլ լավ չեն վերաբերվում վերջակետին, համարելով, որ այս կետադրական նշանն օգտագործողը ընկերասեր չէ ու ցանկանում է ինչ-որ բան թաքցնել:

Մասնագետները հետազոտություն են անցկացրել 126 օգտագործողների մասնակցությամբ, որոնց ներկայացվել են տարբեր հաղորդագրություններ` վերջակետներով և առանց: Նրանց մեծ մասը կասկածամտորեն են վերաբերվել վերջակետով ավարտվող հաղորդագրություններին:

Հոգեբանության պրոֆեսոր Սելինա Կլինի խոսքով` իրական կյանքում մեծ նշանակություն ունեցող միմիկան, ձայնի տոնը փոխակերպվում են առցանց կյանքում և արտահայտվում այնպիսի նշաններով, ինչպիսիք են սմայլիկները, կետադրական նշանները և այլն:

Աղբյուրը` The Washington Post

Բաժիններ: Բլոգ, Սոցիալական