RumorsMonitoring մեդիահետազոտման հայկական գործիքը կներկայացվի նաև ամերիկյան շուկայում

Rumors Monitoring-ը` մշակված Rumors ՏՏ ընկերության կողմից, նոր առցանց ծառայություն է, որն ավտոմատացված
համակարգի միջոցով իրականացնում է բազմալեզու առցանց մեդիայի հետազոտություն, տվյալների և վիճակագրության վերլուծություն՝ տրամադրելով ընթացիկ թարմացումներ:

Գործիքի ներկայացման միջոցառմանը ներկա էին Հայաստանում գործող PR, մեդիա և հաղորդակցության ոլորտների մասնագետներ տարբեր կազմակերպություններից, որոնք հնարավորություն ունեցան տեղում քննարկելու և փորձարկելու մոնիտորինգային գործիքը՝ ստանալով ծառայության “Enterprise” փաթեթից 3 ամիսների ընթացքում անվճար օգտվելու հնարավորություն:

«RumorsMonitoring»-ը PR արշավների արդյունավեր կազմակերպման և վարման նորարար գործիք է, որը թույլ է տալիս իրականացնել ինչպես ամբողջական, այնպես էլ նեղացված և ավելի խորը մեդիա հետազոտություն: Հարթակը հնարավորություն է
ընձեռում նաև վերլուծել որոնման արդյունքները դիագրամների միջոցով և պահպանել դրանք՝ հետագայում օգտագործելու համար, ինչպես նաև ընթացիկ ծանուցումներ ստանալ էլեկտրոնային հասցեին:

«RomorsMonitoring»-ը տրամադրում է ամբողջական վճարովի փաթեթներ, ինչպես նաև սահմանափակ որոնման հնարավորություններով անվճար փաթեթ՝ նախատեսված ստարտափների ու զարգացող ընկերությունների համար:

Ընկերությունը մտադիր է հետագայում մուտք գործել նաև ամերիկյան շուկա: Մեդիա մոնիտորինգային հարթակի հիմնադիրներն են ավագ ծրագրային ապահովման ինժեներ Արշակ Մովսիսյանը և ծրագրային ապահովման նախագծող Մուշեղ Գևորգյանը: