Microsoft-ը վերջապես թողարկեց Cortana ձայնային օգնականը

Ներկայումս կարելի է առանձնացնել երեք լավագույն ձայնային օգնական` Google Now, Apple Siri և Microsoft Cortana։ Առաջին երկուսի մասին արդեն գրեթե բավական բան է հայտնի, այդ իսկ պատճառով այսօր խոսք կգնա վերջինի մասին։ Cortana-ն հայտնի է Microsoft-ի և Halo խաղերի սիրահարների շրջանակներում։ Մինչդեռ կանաչ ռոբոտի ամեն մի երկրպագու չէ, որ կարող է պատասխանել հետևյալ հարցին, թե ո՞վ է Cortana:

Եթե Դուք արդեն գործ եք ունեցել Cortana-ի հետ, ապա նկատած լինեք, որ օգնականն ավելի շատ նման է Siri-ին, քան Google Now-ին։ Cortana-ն կարող է կատակել, ուրախ պատասխանել հարցերին, ստուգել սպորտային խաղերի արդյունքները և այլն։ Այլ կերպ ասած` Cortana-ն սովորական օգտագործողի համար ավելի շուտ օգնական և ընկեր է, քան ուղղակի ձայնային որոնող, ինչպիսին Google Now-ն է:

Ի սկզբանե, Cortana օգնականը եղել և շարունակում է համարվել Windows 10 օպերացիոն համակարգի մաս, սակայն արդեն այսօր կարող եք ներբեռնել Cortana-ի Android-տարբերակը, սակայն հավելվածը հասանելի է միայն ԱՄՆ-ի և Չինաստանի բնակիչների համար։