Sumsung Galaxy S7-ը կունենա չորս տարբերակ

Իր իրազեկությամբ հայտնի Էվան Բլասն (Evan Blass) իր թվիթերյան էջում հերթական գրառումն է կատարել Sumsung-ի երկար սպասված Galaxy S7- ի մասին: Վերջինիս ունեցած տեղեկությունների համաձայն` Galaxy S7-ը կունենա միանգամից չորս տարբերակ` Galaxy S7, Galaxy S7 plus, Galaxy S7 edge և Galaxy S7 edge Plus:

Այս տեղեկությունն այդքան էլ անսպասելի չէ, քանի որ 2015-ին Sumsung-ը ներկայացրել է իր Galaxy S6-ի երեք տարբերակ` Galaxy S6, S6 edge և S6 edge plus:

Ակնկալվում է, որ Samsung Galaxy S7-ի թողարկումը կարող է տեղի ունենալ փետրվարի 21-ին` Բարսելոնայում կայանալիք MWC 2016 ցուցահանդեսի բացումից մեկ օր շուտ, Sumsung Unpacked իրադարձության ժամանակ:

Աղբյուրը` PhoneArena