Android պլանշետները կունենան միաժամանակ մի քանի գործողություն կատարելու հնարավորություն` էկրանի բաժանման միջոցով

Pixel C սարքը հանդիսանում է առաջին պլանշետը, որն ստեղծվել է անմիջապես Google-ի կողմից: Եթե հաշվի առնենք միակցվող ստեղնաշարի հարմարավետությունը, ապա պլանշետը կարող է բացահայտել Android-ի ողջ պոտենցիալը` որպես պրոդուկտիվ օպերացիոն համակարգի:

Սակայն ՕՀ-ում ինչ-որ բան պակաս է, և այդ «ինչ-որ» բանը լիարժեք բազմաֆունկցիոնալությունն է: Չնայած պլանշետն ստեղծողների թիմն արդեն տեղեկացված է այդ խնդրի մասին և կազմակերպել է հարց ու պատասխան Reddit-ի միջոցով, որպեսզի հասկանա օգտատերերի ցանկությունները:

Գլեն Մերֆին (Glen Murphy)` Chrome-ի Android և UX-դիզայնի տնօրենը, հայտարարել է, որ կազմակերպությունը պլանշետների ֆորմ-ֆակտորի շրջանակում աշխատում է բջջային ՕՀ-ի միանգամից մի քանի բարելավումների վրա: Մերֆին նշել է, որ ծրագրավորողների խումբը բավական շատ ժամանակ է ծախսել բազմապատուհան (split-screen) ռեժիմի ստեղծման վրա, սակայն որպեսզի հնարավոր լինի փորձարկել բոլոր ֆունկցիաները` այդ թվում և split-screen-ը, անհրաժեշտ է սպասել Android N-ի թողարկմանը:

Չնայած նրան, որ էկրանի ինտերֆեյսի վրա միաժամանակ երկու հավելված տեսնելու հնարավորությունը հայտնվել է Windows համակարգով աշխատող մի քանի պլանշետների վրա դեռ 2012 թվականին, իսկ Apple-ն ավելացրել է նման հնարավորություն իր iOS 9-ով աշխատող iPad-ի վրա, Google-ն այդպես էլ չի ավելացրել նման բազմաֆունկցիոնալություն իր պլանշետների վրա:

Մերֆին նաև հավելել է, որ այժմ Google-ն ակտիվորեն աշխատում է հավելվածներ ստեղծողների հետ` պլանշետների համար հատուկ ադապտացված ինտերֆեյսների համար: Ստեղծողները համոզված են, որ Pixel C-ի թողարկումից հետո ամեն ինչն առավել հեշտ է դառել: Եվ քանի որ պլանշետն օգտատերերի մոտ առաջացրել է հակասական զգացումներ, Google-ը կաշխատի զգալիորեն բարելավել սարքի աշխատանքն Android N-ի թողարկումից հետո:

Աղբյուր` http://www.theverge.com