Facebook–ը նկարների հետ աշխատելու համար օգտատերերին կստիպի ներբեռնել առանձին ծրագիր

Աշխարհի ամենամեծ սոցիալական կայքն իր բջջային օգտատերերի համար շարունակում է իրականացնել նոր գործառույթներ՝ առանձին հավելվածների տեսքով։ Նշենք, որ ավելի վաղ Facebook-ն իր բոլոր օգտատերերին ստիպեց նամակագրության համար ներբեռնել Facebook Messenger–ը, իսկ այժմ սոցիալական ցանցն ընտրել է իր հաջորդ «զոհին»՝ նկարները։

TechCrunch պարբերականի տվյալներով` Facebook –ը մեկ ամսից կանջատի դեռ 3 տարի առաջ գործածության մեջ մտած նկարների սինխրոնացման ֆունկցիան: Այն օգտագործողները, ովքեր կցանկանան կիրառել ֆունկցիան, ստիպված կլինեն ներբեռնել «Moments» ծրագիրը։

Ավելին, Facebook կայքը խոստացել է իր բոլոր օգտատերերին, որ վերջիններիս համար կնձեռնվի իրենց առկա նկարները «Moments» ծրագրի մեջ տեղափոխելու հնարավորությունը։

Աղբյուր` TechCrunch