Facebook-ը փորձարկում է Yelp-ին մրցակից ծառայություն

Facebook-ը փորձարկում է Yelp-ին մրցակից ծառայություն

Facebook-ը սոցցանցը պատրաստվում է մրցել Yelp կայքի հետ: Նոր հավելվածը, որը փորձարկում է Facebook-ը, կոչվում է Professional Services: Այն օգնում է օգտատերերին փնտրել լոկալ բիզնեսներ, գնահատում է դրանք և առաջարկում լավագույն տարբերակը:

Դուք կարող եք փնտրել այնպիսի բաներ, ինչպիսիք են, օրինակ, ատամնաբույժը, անասնաբույժը կամ պիցցա համտեսելու վայրերը,  այնուհետև հաստատում եք ձեր ընտրությունը և Facebook-ը տրամադրում է այն ցուցակը, որոնք, ըստ կայքի, լավագույն տարբերակներ են:

Օրինակ` Երևանում գրախանութներ փնտրելու դեպքում Facebook-ը  ցուցադրում է մի քանի խանութներ: Ցուցակում յուրաքանչյուր արդյունք ուղեկցվում է հինգ բալանոց վարկանշով, հասցեով, հեռախոսահամարով, ինչպես նաև ընդհանուր քարտեզով` աջ կողմում, որը ցույց է տալիս ընտրված արդյունքների հասցեները:

Ակնհայտ է, որ նման գործիքի կիրառումը Facebook-ի կողմից կարող է լրջորեն վնասել այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Yelp-ն և Foursquare-ը, քանի որ վերջինս ունի բիզնեսների մասին տվյալների մեծ բազա:

Եթե Professional Services-ը գործարկվի որպես Facebook-ի հիմնական հավելված, ապա այն կդառնա հիանալի միջոց` լավագույն առաջարկները փնտրելու և դրանցից օգտվելու համար:

Աղբյուր` thenextweb