Բիոնիկական աչքը կուղարկի պատկերն ուղիղ դեպի գլխուղեղ

Բիոնիկական աչքը կուղարկի պատկերն ուղիղ դեպի գլխուղեղ

Ավստրալական Մոնաշա համալսարանի գիտնականներն 2016թ. կանցկացնեն տեսողությունը կորցրած մարդկանց բիոնիկական աչքի փոխպատվաստման  վիրահատություն: Արհեստական տեսողական համակարգը կուղարկի պատկերներն ուղիղ դեպի գլխուղեղ` շրջանցելով տեսողական նյարդը:

Այս ինովացիոն համակարգն իրենից ներկայացնում է ներկառուցված տեսախցիկով ակնոց, որն ուղարկում է պատկերն իրական աշխարհից դեպի կոմպակտ վիդեոպրոցեսոր, որն կարող է ամրացված լինել, օրինակ, մարդու գոտկատեղի վրա: Այս սարքը վերցնում է պատկերի որոշակի մասը և ուղարկում այն 11 փոքրիկ սենսորներին (յուրաքանչյուրում՝ 43 էլեկտրոդ), որոնք ներկառուցված են մարդու գլխուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են տեսողության համար:

Սարքը ստեղծող Արթուր Լոուրիի խոսքերով՝ յուրաքանչյուր էլեկտրոդ կարող է վերարտադրել լույսի այնպիսի մասնիկ, որը հավասարազոր է համակարգչի մոնիտորի մեկ պիքսելին: Ընդհանուր առմամբ բոլոր սենսորներն իրար հետ կարող են վերարտադրել 500 լույսի մասնիկ` մի քանի անգամ քիչ, քան կարող է մարդու առողջ աչքը (1-2 մլն. պիքսել), սակայն այդքանն էլ բավական է հասարակ պատկեր վերստեղծելու համար:

Այս ինովացիան թույլ կտա տեսնել նույնիսկ ամբողջովին կուրացած մարդկանց, որոնց մոտ վնասված է ոչ միայն ցանցաթաղանթը, այլն նաև տեսողական նյարդը:

Աղբյուրը` New Scientist